211652_close_icon
views-count6093 դիտում article-date 21:45 17-04-2017

Լևոն Զուրաբյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի անելիքները

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են ԱԺ անցած ընտրությունների հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է «ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած և համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ունեցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը, փաստարկները և ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը»: Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր