211652_close_icon
views-count5249 դիտում article-date 14:53 18-04-2017

Չեմպիոների Լիգա. Կհաջողվի՞ այսօր «Բավարիային» Մադրիդում ցույց տալ իր ուժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 պատասխան հանդիպում: Գլխավոր մրցավեճը` իհարկե, տեղի կունենա Մադրիդում, որտեղ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային»: Առաջին խաղում մադրիդցիները հաղթել են 2:1 հաշվով: Դա մեծ առավելություն է, սակայն «Բավարիայի» ներուժը բավական մեծ է, որպեսզի կարողանա ետ բերել կորցրածը, մանավանդ, որ մյունխենցիների կազմում այս անգամ լինելու է նրանց հարձակման առաջատարը` Ռոբերտ Լևանդովսկին, որի բացակայությունն առաջին խաղում իրեն զգացնել տվեց: Մյուս մրցավեճում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը հաղթել էր 1:0 հաշվով, սակայն «Լեսթերը», որը կորցնելու ոչինչ չունի, քանի որ առանց այդ էլ բավական հաջող հանդես եկավ մրցաշարում, կձգտի շարունակել իր հեքիաթը: [b]Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա) «Լեսթեր» (Անգլիա) - «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր