29676 դիտում
12:58 19-04-2017
Չարբախում գարշահոտությանն ու համաճարակին փոխարինելու է գալիս բազմանկարանային շենքի փլուզման վտանգը. բնակիչները նշում էին, որ «դիփունքը խաբում ին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն այս տարվա մարտի 31-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 28/2 շենքի կոյուղաջրերի հեռացման համակարգի խոտանված վիճակի մասին, ինչի հետևանքով ողջ թաղամասում տիրում է գարշահոտություն, իսկ նկուղներում էլ, այդ թվում՝ բնակիչներից կողմից օգտագործվող, վխտում են առնետները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո, ըստ բնակիչների հատարարության, 1-2 չինովնիկ է այցելել, որպես դիտորդ ծանոթացել հակասանիտարական վիճակին, իսկ հետո եկել, մի քանի րոպեով խողովակները փչելով իբրև թե բացել են ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացել են։
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ պատգամավորության թեկնածուներն այցելել են նշված թաղամաս և բնակիչների հետ հանդիպման ժամանակ «սարեր են խոստացել», սակայն բնակիչների միակ խնդրանքը եղել է այն, որ անլուծելի թվացող խնդիրը, տվյալ դեպքում, ջրահեռացման խողովակները, վերանորոգվեն, ինչից հետո իրենք կհավատան, որ թեկնածուները «ժողովրդի մատից փուշ հանող են» և մեծ սիրով իրենց քվեն կտան այն թեկնածուին, ով թաղամասը կփրկի գարշահոտությունից, համաճարակից, ինչի շնորհիվ շենքը վթարային չի դառնա։
Բնակիչները նշում էին նաև, որ անգամ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն է տղամարդու խոստում տվել՝ ասել է, թե «խնդիրը մի քանի միլիոնի մեջ է, կդնենք, կապիտալնի կանենք, որ հետագայում շենքը վթարային չդառնա, ու էդքան բնակիչներ չհայտնվեն փողոցում»։ Մինչդեռ թե՛ քաղաքապետի տեղակալը, թե՛ պատգամավորության թեկնածուները և թե՛ Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության աշխատակիցները հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման «դիփունք խաբում ին». «Էլ չենք հավատում ոչ վարչական շրջանին, ոչ քաղաքապետարանին, ոչ էլ ընտրված պատգամավորներին։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է և «Վելիա Ջուր»-ը, ովքեր, վստահ ենք, բարի կամք կդրսևորեն և անլուծելի թվացող խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում առանց զզվելու ու սրտխառնոցի՝ նկուղների միջի կեղտը կլցնենք պարկերի մեջ ու որպես հուշանվեր՝ կառաքենք թաղապետարան ու քաղաքապետարան։ Գոնե մտածեք շենքի հիմքերի մասին, այն հիմքերի, որոնք արդեն խարխլվում են ու եթե խնդիրը չլուծվի, հաստատ 1-2 տարում շենքը կդառնա վթարային՝ հղի իր բոլոր հետևանքներով»։
Երեկ՝ ապրիլի 18-ին, բնակիչների հետ հանդիպման էր եկել Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուն, ով, հանդիպելով բնակիչներին, ասում էր, թե խնդիրը պետք է լուծի համատիրությունը, թաղապետարանը միջոցներ չունի, և իրավասություն։ Բնակիչներն էլ կես-կատակ կես-լուրջ ասում էին. «Աշխարհ, կանգնի, իջնող կա, խելքին աշեցեք»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/31/1063108/]հայտնել [/url]էինք, որ արդեն 10 տարուց ավելի էր` Երևան քաղաքի Շարուրի 28/2 շենքի կոյուղաջրերի հեռացման համակարգը չէր գործում, ինչի հետևանքով այդ կեղտաջրերը լցվում էին շենքի նկուղային հարկեր: Այդ ամենի հետևանքով շենքը հայտնվել էր վթարային իրավիճակում, իսկ տհաճ հոտն ու հակասանիտարական վիճակը, նամանավանդ տաք եղանակներին, իրական վտանգ էին ներկայացնում համաճարակային հիվանդությունների բռնկման համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 99 ընտանիքից բաղկացած շենքի բնակիչները ասել էին, որ անցած 10 տարիների ընթացքում խնդրի մասին այնքան են դիմել այս ու այն կողմ, որ այդքանը չեն հիշի, բայց որ ոչինչ և ոչ մեկը արդյունք չէր տվել, դա հաստատ կարող են նշել:
Նաև ասել էին և ցույց տվել, որ նկուղային հարկերում կեղտաջրերի անհավանական քանակի կուտակման պատճառով քայքայվել են շենքի ստորին հարկերի աստիճանները, դեպի նկուղային հարկեր իջնող աստիճանները, և շենքի հարակից տարացքներում խորդուբորդություններ էին առաջացել: Համատիրությունից դժգոհելով՝ ասել էին, թե իրենց բարեկեցության, աղբահանման կամ բակային տարածքները մաքրելու ողջ գործը իրենք են անում նրանց փոխարեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
23:18 11-01-2023
Միայն խաբում է ու խաբում, ոնց որ գլխին տված լինեն անտերի. քաղաքացիները՝ վարչապետի ասուլիսի մասին. Oragir.news
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)