12199 դիտում
22:43 19-04-2017
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը զեկուցել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության և զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
Զեկույցներում ներկայացվել և վերլուծվել են անցկացված զորավարժությունների, մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքների, մարզումների, ստուգարքների, իրականացված ստուգումների և պլանային այլ աշխատանքների արդյունքները, կատարվել են արձանագրված որոշակի բացթողումների վերացման համար անհրաժեշտ եզրահանգումներ:
Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու քննարկված հարցերը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը առաջադրված մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար կարևորել է արձանագրված դրական ցուցանիշների պահպանման ու բարելավման անհրաժեշտությունը, մատնանշել տեղ գտած բացթողումների շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները:
Զորամիավորման հրամանատարի խրախուսել է եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
20:35 05-11-2021
N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»