3659 դիտում
09:54 20-04-2017
Կազինոներում մեկ միլիոն և ավելի խաղադրույք կատարողներից պահանջվելու է անձնագրի պատճենը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների և ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:
Ըստ որոշման նախագծի՝ բոլոր կազինոները և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպիչները այս տարվա հուլիսի 1-ից պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն և ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց ճշգրիտ տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Սակայն որոշման նախագծից պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:
Այսինքն հասկանալի չի, թե ինչպես կարող են պատկան մարմինները վերահսկել, թե արդյոք կազինոյի աշխատակիցները գրանցեցին խոշոր խաղադրույք իրականացրած այս կամ այն պաշտոնյայի անձնական տվյալները: Այս որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2973 դիտում
09:53 26-03-2020
Շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսությունը վերականգնելու համար․ «Փաստ»
2030 դիտում
16:12 25-06-2016
Դոնբասը վերականգնելու համար պահանջվելու է 15 մլրդ դոլար. Գ. Զուբկո
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը