4536 դիտում
11:17 23-04-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ «Եվրոպան հանուն Արցախի» սեմինար-ծրագրի շրջանակներում։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական երկրներում հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում ու այդ ներուժի ճիշտ օգտագործումը համաեվրոպական տարածքում՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նպատակով:
«Մենք պետք է ծրագրենք մեր համատեղ քայլերը, ճիշտ աշխատանքի բաժանում կատարենք և եվրոպացիներին ընկալելի տեղեկատվություն ներկայացնենք արցախյան իրողությունների մասին: Այս գործում բոլորս անելիք ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Հանդիպման մասնակիցները ևս պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել Արցախի պետական և հասարակական կառույցների հետ՝ իրենց երկրներում Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Այնուհետև, պատասխանելով հյուրերի հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:
[b]Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար