211652_close_icon
views-count6673 դիտում article-date 13:05 24-04-2017

ՀՔԾ ղեկավարն ու ծառայության աշխատակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին: ՀՔԾ աշխատակիցները ծաղկեպսակ են դրել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր