211652_close_icon
views-count44758 դիտում article-date 12:44 25-04-2017

Խոշոր չափի գողության դեպք Երևանում. կոտրել են «Յուքոմ» ՍՊԸ-ի ապակյա դուռը և հափշտակել չհրկիզվող պահարանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 22։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի փողոցի թիվ 8/1 շենքում գործող «Յուքոմ» ընկերության գրասենյակի ապակյա դուռը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահարանում եղել է մոտ 990.000 դրամ, իսկ այդ մասին ոստիկանություն հայտարարություն է տվել «Յուքոմ» ՍՊԸ-ի վաճառքի սրահի մենեջեր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գրիգոր Ինեջյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր