4268 դիտում
17:50 25-04-2017
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:
Սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ:
«Առաջիկայում ամբողջությամբ կավարտվի «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը, և քաղաքի այս հատվածը նորովի կներկայանա թե՛ երևանցիներին և թե՛ մայրաքաղաքի հյուրերին: Սակայն դեռևս անելիքներ կան, և տարածքի վարձակալի ուշադրությունը պետք է հրավիրել մասնավորապես «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման հարցին:
Դեռ անցյալ տարի Երևանի ավագանին ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի հստակեցված են տվյալ տարածքում առևտրի կազմակերպման պահանջները: Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները:
Խստորեն հետևեք, որ «Վերնիսաժում» պահպանվեն Երևանի ավագանու որոշմամբ հաստատված առևտրի կազմակերպման պահանջները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերահսկմանը շարունակել ներգրավել վերանորոգվող մուտքերի բնակիչներին և միայն նրանց գոհունակությունն ունենալու պարագայում ստորագրել ավարտական ակտերն ու կատարել համապատասխան վճարումները:
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
17:20 08-08-2016
Հետևողական վերահսկողություն կսահմանվի «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
1675 դիտում
19:17 10-05-2016
«Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման վերաբերյալ կնախապատրաստվի ավագանու որոշման նախագիծ
1633 դիտում
17:00 01-08-2016
«Վերնիսաժի» տարածքում կխստացվի առևտրի կանոնակարգման հարցը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»