211652_close_icon
views-count4009 դիտում article-date 12:51 26-04-2017

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին հայտնել այն հասցեները, որտեղ սանմաքրման աշխատանքների կարիք կա

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը»։

Նմանատիպ նյութեր