211652_close_icon
views-count2512 դիտում article-date 13:49 27-04-2017

Ֆրանսիան հրաժարվել է արտահանձնել Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային

Ֆրանսիայի Կոլմիրա քաղաքի վերաքննիչ դատարանը հրաժարվել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային արտահանձնել Սերբիայի իշխանություններին, հաղորդում է Ria Novosti-ն։ Խարադինայի գործով որոշումը պետք է կայացվեր դեռ մարտի սկզբին, սակայն օրը տեղափոխել էին ապրիլի 6-ին, իսկ հետո՝ ապրիլի 27-ին։ Նախկին վարչապետ և նախկին դաշտային հրամանատարը ձերբակալվել է այս տարվա հունվարի 4-ին, Ֆրանսիայում։ Նա Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ։ Հունվարի 12-ին Կոլմարի դատարանը նրան ստորագրությամբ ազատ է արձակել՝ երկրից չբացակայելու պայմանով։ Բելգրադը Խարադինային կասկածում է 1998-1999 թթ-ներին Կոսովոյում ու Մետոխիայում մի շարք ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ 2004-2005 թթ-ներին Խարադինայը ղեկավարել է ինքնահռչակ հանրապետության կառավարությունը, ինչի հետո նրա ղեկավարած «Դաշինք՝ հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցությունը անցավ ծայրահեղական ընդդիմության շարքերը։

Նմանատիպ նյութեր