211652_close_icon
views-count2848 դիտում article-date 15:07 27-04-2017

Դուբլինում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 24–ին Իռլանդիայի Դուբլին քաղաքի կենտրոնում տեղակայված Քրիստոսի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի երեկո, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին և կազմակերպվել էր Իռլանդիայի հայ համայնքի կողմից։ Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Քրիստոսի եկեղեցու առաջնորդ Դերմոտ Դունը, Դուբլինի համալսարանի փիլիսոփայության դպրոցի պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, դատապաշտպան Սունիվա Մքդոնահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։ Միջոցառման ընթացքում կատարվեցին օրվա խորհրդին նվիրված հայկական երգեր և դաշնամուրային կատարումներ, իսկ ներկա գտնվող մանուկների կողմից հնչեցին աղոթքներ։ Հուշ-երեկոյից հետո ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ զետեղելով եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր