2352 դիտում
13:53 27-04-2017
Հարություն Մերդինյան. Աշխարհի առաջնությունում ևս կպայքարեմ մեդալների համար
«Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն կկատարեմ, որ կարողանամ պայքարել մեդալների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:
Մարմնամարզիկն ամփոփեց իր մրցելույթն աշխարհամասի առաջնությունում.
«Արեցի այն, ինչը միշտ անում եմ մարզումների ընթացքում: Կարևորը գոհ ենք և´ ես, և´ մարզիչներս: Դա ինձ ոգևորում է: Դաստակի վնասվածքս արդեն վերականգնվում է: Լրջորեն պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը:
Յուրաքանչյուր մրցման պետք է առանձնահատուկ պատրաստվել: Դժվար էր իհարկե: Բայց, եթե մտածեմ, որ օլիմպիական խաղերում եզրափակիչ չեմ մտնի կամ աշխարհի գավաթում կատարումս կձախողեմ, երևի չկարողանամ մարզվել, կամ լավ արդյունքի հասնել: Ինձ համար շատ ուրախալի էր, որ այս Եվրոպայում տեղ զբաղեցրի լավագույն եռյակում: Հիմա ավելի վստահ եմ մասնակցելու առաջիկա մրցաշարերին»,- ասաց Մերդինյանը:
Հարությունը նշեց, որ մրցակցությունը բավականին բարդ էր, և բրիտանացի ուժեղ մարզիկների բացակայությունը չէր զգացվում:
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
22:12 05-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան. տեսանյութ
3460 դիտում
11:35 09-08-2016
Ռիո-2016. Հարություն Մերդինյան. Եզրափակչում բարդ ծրագիր կլինի. տեսանյութ
4474 դիտում
21:31 20-02-2017
Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում