3810 դիտում
09:10 28-04-2017
Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ:
Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար վիճակը օր առաջ կարգավորելու և ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:
«Մի քանի տարի առաջ հասարակական տրանսպորտի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը գոնե որոշակիորեն բարելավելու նպատակով, մենք հանդես եկանք մասնակի լուծման առաջարկով, ինչը հաջողություն չունեցավ: Դրանից հետո անցած տարիներին, ցավոք, իրականացան նաև մեր այն կանխատեսումները, որ ոլորտն օրեցօր ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, ինչը մեր ընդիմախոսներն այն ժամանակ ներկայացնում էին որպես հանրությանը ուղղակի վախեցնելու փորձ:
Մինչդեռ մենք այն ժամանակ էլ էինք նշում, որ մասնակի այդ լուծումն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ուներ, մինչև հասցնեինք մշակել ու կյանքի կոչել ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիրը: Ինչևէ, մենք այս տարիներին ձեռքներս ծալած չնստեցինք և ուսումնասիրելով միջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, զինվել ենք համապատասխան փորձով ու պատրաստ ենք համակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնել»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ առաջիկայում միջազգային խորհրդատու կազմակերպությունը կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը:
«Դրա հիմքում լինելու է նախընտրական մեր ծրագրով նախատեսված հանրային տրանսպորտի ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան համակարգային փոփոխության իրականացումը։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում: Եվ համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը կիրականացնի նաև ա՛յս ծրագիրը՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը»:
Բակային հանդիպումների ժամանակ անդրադառնալով նաև արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերին, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ բնակիչների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ «Հանուն Երևանի» հնգամյա ծրագիրը ևս հաջողությամբ կյանքի կկոչվի՝ ապահովելով Երևանի համաչափ ու աստիճանական զարգացումը:
«Դուք բազմիցս եք համոզվել, որ ես և իմ թիմի անդամներից յուրաքանչյուրը ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին: Ոչ թե ընտրությունից ընտրություն ենք այցելում ձեզ, որ ծանոթանանք ձեր հոգսերին և հուզող խնդիրներին, այլ մեր ամենօրյա աշխատանքով ու ձե՛զ հետ անմիջական շփվելով ենք վեր հանում առկա խնդիրներն ու փորձում լուծումներ տալ դրանց: Հենց այդ շփումների շնորհիվ է, որ այսօր ձեզ ներկայացվող նախընտրական մեր ծրագրում անցած այդ 4 տարիների ընթացքում վերհանված խնդիրների լուծման եղանակներն են նշված, որոնք իրատեսական են ու իրագործելի»,- նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը հանդես է գալիս իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, այն ուժին, որն ունի փորձառու և բանիմաց թիմ, նրանց, ովքեր լա՛վ գիտեն բնակչին հուզող խնդիրներն ու եղել և շարունակելու են լինել քաղաքացիների կողքին՝ հանուն երևանցու ու Երևանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2788 դիտում
11:44 06-05-2017
Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3463 դիտում
09:20 27-04-2017
Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ
2812 դիտում
11:13 10-05-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել արաբկիրցիների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
631 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
559 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ