1509 դիտում
11:39 28-04-2017
Աշխարհում մամուլի ազատությունը անկում է գրանցել. Freedom House. «Ամերիկայի ձայն»
Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհի երկրներում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների իրավիճակը, հրապարակել է Մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցը։ Ըստ զեկույցի, մամուլի ազատությունն աշխարհում գրանցել է անկում։
Freedom House կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույցի համաձայն, 2Օ16 թվականին աշխարհի բնակչության միայն 13 տոկոսն էր ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում։ Բնակչության 42 տոկոսն է օգտվում մասնակի ազատ մամուլից։ Աշխարհի բնակչության 45 տոկոսն ունի ոչ ազատ մամուլ։
Մամուլի ազատությունը նման ցածր մակարդակի վրա չի եղել նախորդ 13 տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգները Freedom House-ի կողմից անցած 38 տարիներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում չի գրանցել այնպիսի ցածր ցուցանիշ, ինչպես 2Օ16-ին։
Աշխարհում մամուլի ազատության ցուցանիշի վրա բացասական մեծ ազդեցություն են գործում Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ այդ երկրների վարչակարգերն ուժեղացնում են ազդեցությունը իրենց տարածքներից դուրս, ու պետական իրենց քարոզչությունը ծավալում այլ երկրներում եւս։
Freedom House-ի ամենամյա զեկույցը բերում է երկրների օրինակներ, որտեղ անհանգիստ իրավիճակն օգտագործելով, իշխանություններն ուժգնացնում են ճնշումներն ընդդեմ մամուլի։
Այդ երկրներից է Թուրքիան, որտեղ արտակարգ իրադրության պայմաններում փակվեցին մամուլի տասնյակ գործակալություններ, ձերբակալվեցին հազարավոր լրագրողներ։
Իրանը 199 երկրների շարքում գրավում է 19Օ-րդ տեղը։ Իրանի հետ նույն տեղը կիսում է Ադրբեջանը, որտեղ ոչ ազատ է մամուլը, մասնակի ազատ՝ համացանցը։
1Օ2-րդ տեղում է Վրաստանը։ Որը տարածաշրջանի մասնակի ազատ մամուլ ունեցող միակ երկիրն է։ Այստեղ ազատ է համացանցը։
Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ տրամագծորեն հակառակ կողմերում են մամուլն ու համացանցը։ Մամուլը Հայաստանում նորից դասվել է ոչ ազատների շարքում։ Սակայն համացանցը վայելում է լիակատար ազատություն։
Աղբյուրը՝ «[url=http://www.amerikayidzayn.com/a/3828582.html]Ամերիկայի ձայն[/url]»:
Նմանատիպ նյութեր
3529 դիտում
11:07 05-04-2017
Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում. Freedom House. «Ամերիկայի ձայն»
4163 դիտում
10:01 06-05-2020
Հայաստանը գրանցել է ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը․ Freedom House․ «Ամերիկայի ձայն»
1307 դիտում
10:35 06-06-2019
Հայաստանում մամուլի ազատության առաջընթացը ոգեշնչող է՝ Freedom House․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին