211652_close_icon
views-count26696 դիտում article-date 13:33 29-04-2017

Խոշոր ավտովթար Ալավերդիում. 63-ամյա վարորդը «06»-ով հետընթաց կատարելու ժամանակ 8 մետր բարձրությունից ընկել է գետակի մեջ. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի բնակիչ՝ 63-ամյա Վաչագան Գորգինյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 118 համարանիշի ավտոմեքենայով Սանահին Կայարան թաղամասում, շենքի բակում ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, հարվածել արգելապատնեշին ու մոտ 8 մետր բարձրությունից ընկել Սեդվի գետակի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գորգինյանը ստացել է մարմնական վնասվածքներ և դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին մեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արման Համբարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը։ Ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր