211652_close_icon
views-count31049 դիտում article-date 22:13 30-04-2017

Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երեւանը չգիտեք. Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանին. news.am.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանիցներն ունեն հնարավորություն անելու եւս մեկ քայլ եւ Երեւանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, այս քարոզարշավի ընթացքում իրենք կարողացան իրենց օրակարգը պարտադրել ՀՀԿ-ին. «Նրանց թվում էր, թե իրենց քարոզարշավն անցելու է ծափ-ծլնգոցով, զուռնա-դհոլով, բայց այսօր ստիպված են խոսել քաղաքական օրակարգի, քաղաքային օրակարգի մասին, եւ խոստովանել, որ ձախողել են քաղաքի կառավարումը։ Տարոն Մարգարյանը, չդիմանալով առերեսմանը, 2 օր առաջ հայտարարել է, որ Երեւանի տրանսպորտային համակարգը ճգնաժամային վիճակում է, որ Երեւանի վերելակները մաշված ու աղետալի վիճակում են։ Բա ինչո՞վ եք զբաղված եղել 8-10 տարի»։ Փաշինյանը հայտարարեց, որ 2011-2015 թվականներին Երեւանի բյուջեից վերելակային տնտեսության սպասարկման համար ծախսվել է բավականին մեծ գումար. «Բայց տեսեք, երբ համեմատում ենք, այդ նույն ժամանակաշրջանում Ավանում մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620 000 դրամ, իսկ Շենգավիթում այդ նույն ժամանակահատվածում ամեն մի վերելակի հաշվարկով ծախսվել է 1400 դրամ։ Բա Տարոն Մարգարյան, Ավանը Երեւան է, Շենգավիթը Երեւան չի՞։ Նույն վիճակն է նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Կենտրոնում, Քանաքեռ-Զեյթունում, որտեղ ամեն մի վերելակի համար 30 անգամ ավելի քիչ գումար է ծախսվել, քան Ավանում։ Բա Կենտրոնը Երեւան չի, Ավանը Երեւա՞ն է։ Ու դրանից հետո դուք եք ասում, որ երեւանցի՞ եք։ Դուք ոչ միայն երեւանցի չեք, այլեւ ավանցի չեք։ Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երեւանը չգիտեք։ Ես Երեւան քաղաքը գիտեմ բակ առ բակ։ Տարոն Մարգարյանի համար Երեւան քաղաքն իրենց բիսեդկայի շրջակայքն է եւ այն, ինչ կարող է երեւալ «Մերսեդես 600»-ի պատուհանից»։ Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի և Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 335+
335+

Նմանատիպ նյութեր