211652_close_icon
views-count35084 դիտում article-date 17:53 01-05-2017

Նոր մանրամասներ Երևանում Toyota RAV4-ի և Volkswagen Touareg-ի բախումից. հիվանդանոց է տեղափոխվել «Գրանդ Սպորտ» ՍՊԸ-ի հաշվապահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 17-ին Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Toyota RAV4 մակնիշի 09 ՏR 019 ավտոմեքենայի վարորդ, «Գրանդ Սպորտ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ աշխատող, Երևան քաղաքի Նոր Արեշ 48 փողոցի բնակիչ, 42-ամյա Սիրանուշ Հարությունյանը, իսկ Volkswagen Touareg մակնիշի 21 TR 111 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Արցախի 1-ին շենքի բնակիչ, 22-ամյա Գևորգ Բաբայանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ս. Հարությունյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/17/1064633/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Ազատամարտիկներ և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել էին Toyota RAV4 մակնիշի 09 ՏR 019 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 21 TR 111 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota RAV4-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներ՝ Նորայր Քոչարյանն ու Արման Վարդերեսյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր