3349 դիտում
11:59 02-05-2017
Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում մեր հավաքականը երկրորդ տեղում է
Հունաստանում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը. երեկ կայացավ նախավերջին տուրը, որում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ:
Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը:
Վերջին տուրից առաջ Ռուսաստանի հավաքականը վաստակել է 16 թիմային միավոր և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ընտրանին 13 թիմային միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ Անգլիայի առաջին հավաքականը 12 միավորով գտնվում է 3-րդ տեղում:
Այսօր վերջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ավստրիայի հավաքականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4011 դիտում
12:26 01-05-2017
Հայաստանի հավաքականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում բարձրացավ երկրորդ հորիզոնական
3988 դիտում
14:20 25-04-2017
Հայաստանի վետերանների հավաքականը հաղթանակով է սկսել շախմատի աշխարհի թիմային առաջնությունը
3439 դիտում
13:30 29-04-2017
Հայաստանի հավաքականը պահպանեց երրորդ հորիզոնականը շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին