211652_close_icon

Աշխատանքի հրավեր Ճանապարհային ոստիկանությունում

views-count41355 դիտում article-date 22:02 02-05-2017
Թափուր հաստիքների համալրման կապակցությամբ` Երևան քաղաքը սպասարկող Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն` «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 011-54-67-95 հեռախոսահամարով՝ 2017 թ. մայիսի 3-ից 12-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր