211652_close_icon
views-count15678 դիտում article-date 22:36 02-05-2017

Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am

Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաև իր անվան առկայությունը: Tert.am-ի հետ զրույցում Ազիզյանը պնդեց, որ ինքնաբացարկի որևէ դիմում չի ներկայացրել ո՛չ որևէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, և մանդատից հրաժարվելու իր դիմումը ֆանտաստիկայի ժանրից որակեց: «Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից և վերջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ նրա անունը ցանկում կա, Ազիզյանը պատասխանեց. «Բա ես ինչ անեմ, որ կա, բացի դրանից՝ մի քանի օր առաջ եթե հետևել եք, «Իրավունք» թերթը հարցում էր արել ԿԸՀ՝ Նապոլեոն Ազիզյանը մանդատի դիմում մինչև ընտրությունները կամ ընտրություններից հետո ներկայացրե՞լ է. պատասխանել էին, որ Նապոլեոն Ազիզյանի անունով ոչ մի դիմում մինչև ընտրությունները և ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում չկա»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/02/azizyan/2359042]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր