18507 դիտում
13:07 03-05-2017
Աշխատանքից և զինվորական ծառայությունից ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ով ամիսներ առաջ ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և նրան զինվորական ծառայությունից արձակելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից»:
Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամովը ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում:
Կրթություն
1971-1975թթ. - Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. - ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։
Ծառայություն
1971-1992 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ
1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում
2007թ. - ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում։
Աշխատանքային գործունեություն
2000թ. - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
Պարգևատրվել է
«Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով, «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի, «Անբասիր ծառայության համար» III, II և I աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Մարտական համագործակցության համար», «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Պատվո նշան» նախկին ԽՍՀՄ շքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև` նախկին ԽՍՀՄ մի շարք մեդալներով:
Ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055413/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYАN.com[/color]-ը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Էնրիկո Ապրիամովն է, ով աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, կոչումով գեներալ-լեյտենանտ է։
Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Պարզվել էր նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտակ Բրուտյանը։ Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դաթո» մականվամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7539 դիտում
11:57 04-05-2017
Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար
1691 դիտում
21:45 14-05-2014
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրյամովին
1433 դիտում
18:44 06-08-2021
Ստեփան Գեւորգյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»