2146 դիտում
09:16 04-05-2017
Ո՞վ է փոխարինելու Ագրամունտին. ո՞ւմ թեկնածությունն է ձեռնտու Հայաստանին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը` աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներում ներգրավված, սուր ադրբեջանամետ և ռուսամետ դիրքորոշում ունեցող Ագրամունտին իմպիչմենտի ենթարկելու որոշումը ԵԽ ԽՎ-ում հասունացել էր վաղուց, սակայն այն հասել իր գագաթնակետին, երբ Ագրամունտը ռուսական պատվիրակության հետ մեկնել էր Սիրիա։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ԵԽ ԽՎ նախագահի քվոտան ներկայումս պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք թվով վեցն են։ Ընտրության վերջնական փուլ, ինչպես ուկրաինացի պատվիրակ Գեորգի Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածուներ՝ ինքը և Աքսել Ֆիշերը։ Սակայն Լոգվինսկին որոշում է կայացրել հանել իր թեկնածությունը գերմանացի ԵԺԿ պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին զեկուցող, ներկայումս Ուկրաինայի հարցով զեկուցող Ֆիշերի օգտին։
«168 ժամ»-ի թղթակից հետ զրույցում վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ շփումներ ունեցել է գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, ասել է, որ ԵԽ ԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունակությունը Հայաստանի և հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային կառույցում։ Նույն կարծիքին է նաև ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին, քանի որ պարզ է՝ քաղաքակիրթ մարդու վրա Ադրբեջանի նվերները և, որոշ դեպքերում՝ կաշառքը, չեն ազդի և փոխի իր ընդհանուր տեսակետները մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8065 դիտում
20:54 29-06-2017
Ագրամունտին հեռացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Արփինե Հովհաննիսյան. NEWS.am
1906 դիտում
09:46 22-07-2014
Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները ձեռնտու են առաջին հերթին՝ Ռուսաստանին․ 168 Ժամ
2420 դիտում
11:16 22-11-2016
Խողովակային դիվանագիտություն. Ո՞րն է ձեռնտու «Գազպրոմին» «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը