211652_close_icon
views-count4853 դիտում article-date 10:49 04-05-2017

«Ծառուկյանական ծռերի» ապստամբությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրությունից առաջ, այսպես ասած, հուսո առագաստ դիտարկվող «Ծառուկյան» դաշինքը, որը գրեթե բոլորի համար պատկերանում էր որպես խորհրդարանում հայտնվելու երաշխավորված ցատկահարթակ, ընտրությունից հետո կարծես թե վերածվում է հիասթափության արահետի: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի այդ «ըմբոստությունը» կամ «ապստամբությունը», բայց «ծառուկյանական ծռերի» այդ սինդրոմի բացահայտումը իսկապես հետաքրքիր է դառնում հետընտրական ներիշխանական-ներքաղաքական իրողությունների ֆոնին: Այդ ֆոնին բավականին հետաքրքրական է նշմարվում «ծառուկյանական ծռերի» տեխնոլոգիան, երբ «Ծառուկյան» դաշինքի որոշ թեկնածուներ փաստորեն ըմբոստանում են դաշինքի առաջնորդի դեմ, որը անկասկած պատգամավորական կազմի հարցը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ՝ այլ կերպ լինել չէր կարող: Այդ «ապստամբությունը» անկասկած խոցելի վիճակում է դնելու Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե, օրինակ, ապրիլի 2-ից առաջ Սերժ Սարգսյանն էր զգում նրա կարիքը՝ ի վերջո առնվազն մոտ կես միլիոն դժգոհ ընտրախավի կառավարման համար, հարկ եղած դեպքում նաև ՀՀԿ-ի թվաբանական մանևրի աջակցության համար, ապա այժմ ներդաշինքային «ապստամբությունը» ճնշելու կամ հետագա առավել քան աղմկոտ ու շղթայական զարգացումը կանխելու համար Ծառուկյանն ունի Սարգսյանի կարիքը: Այսինքն՝ փաստացի փոխվում է Սարգսյան-Ծառուկյան համաձայնության բալանսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր