211652_close_icon
views-count5170 դիտում article-date 14:25 04-05-2017

Ռուբեն Հայրապետյան. Գրկաբաց սպասում ենք Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, այսօր հայտարարել է. «Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Հիմա մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»:

Նմանատիպ նյութեր