211652_close_icon
views-count4982 դիտում article-date 17:41 05-05-2017

Ըմբշամարտի ԵԱ. Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը սլովակ Սոսլան Գագլոեւն է: Բերիանիձեն 1/8 եզրափակչում հաղթեց մոլդովացի Անդրեյ Ռոմանովին, ապա զիջեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին, իսկ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Հաջիմուրադ Իստապաեւի նկատմամբ: Այսօր երեկոյան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: 70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրաիլ Կասումովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Նմանատիպ նյութեր