8253 դիտում
11:05 06-05-2017
12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, առաջիկայում վայր կդնեն մանդատները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ-ից իր ինքնաբացարկի դիմումը հետ վեցրած, իսկ երեկ պատգամավորական մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքի անդամ Վահան Կարապետյանը' Չերիի Վահանը, Նապոլեոն Ազիզյանի օրինակով պատրաստվում է Աժ-ի առաջին նիստին վայր դնել մանդատը, եթե միայն Ծառուկյանն ակնարկի այդ մասին:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Վահան Կարապետյանը, նախ, հայտարարեց, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ինքն է ներկայացրել, քանի որ հիսաթափված է եղել ընտրությունների ժամանակ իր ստացած ձայներից: Ավելի շատ ձայն էր ակնկալում: Բայց հետո ընտրողների հետ հանդիպումներից հասկացել է, որ մարդիկ ուզում են իրեն տեսնել Աժ-ում, և գնացել ու հետ է վերցել իր դիմումը ու միանգամից այդ մասին տեղյակ պահել Ծառուկյանին: Ծառուկյանն էլ ասել է' կգաս ԱԺ' կորոշենք: Մեզ հասած տեղեկություններով' 12 ըմբոստացածներից 8-ը, ովքեր մանդատ ստացան, այս օրինակով առաջիկայում վայր են դնելու իրենց մանդատները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6780 դիտում
09:42 19-05-2017
«Ծառուկյան» դաշինքից երկուսը վայր կդնեն մանդատները. ովքե՞ր են նրանք «Ժողովուրդ»
4687 դիտում
18:15 22-05-2017
Ովքեր կփոխարինեն «Ծառուկյան» դաշինքից մանդատները վայր դրած պատգամավորներին
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»