211652_close_icon
views-count3071 դիտում article-date 15:17 07-05-2017

Վիետնամի ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը: Համաշխարհային Բանկի աջակցությամբ կազմակերպված այցը կրում էր ճանաչողական բնւյթ, որի նպատակն էր ծանոթացնել վիետնամական գործընկերներին պարտքի կառավարման ոլորտում հաջողված փորձին: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին ՀՀ պետական պարտքի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, սկզբունքները, առկա սահմանափակումները, կառավարության պարտքի ռազմավարությունը, կառավարության պարտքը բնութագրող ցուցանիշները և դրանց կառուցվածքն ու դինամիկան, պատասխանեցին հյուրերի հարցերին: Նախապես ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ՝ առանձին ներկայացվեց Համաշխարհային բանկի կողմից նախկինում տրամադրված արտոնյալ վարկերի գծով վճարումների ժամանակացույցի վերանայման դրույթի կիրառման հետ կապված Հայաստանի փորձը: Նշենք, որ համաձայն Համաշխարհային Բանկի կանոնակարգերի և վարկային համաձայնագրերի, երբ երկիրն ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման անցում է կատարում միջին եկամուտ ունեցող երկրների շարքին և սկսում է վարկեր ստանալ համեմատաբար ոչ արտոնյալ պայմաններով, ապա Համաշխարհային Բանկը վերանայում է նախկինում տրամադրված վարկերի գծով վճարումների ժամանակացույցը՝ նպատակ ունենալով արագացնել վարկառու պետության կողմից վճարումները և ձևավորել լրացուցիչ ռեսուրսներ ցածր եկամուտ ունեցեղ երկրների վարկավորման համար: Նշված դրույթը Հայաստանին տրամադրված վարկերի համար կիրառվել է սկսած 2014թ. հուլիսի 1-ից: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև պարտքի կայունության վերլուծության, մակրոտնտեսական կանխատեսումների և պետական բյուջեի ծրագրավորման ու կատարման հետ կապված հյուրերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր