211652_close_icon
views-count3220 դիտում article-date 16:24 07-05-2017

Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու նորակառույց դպրոց է փլուզվել. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Նոր Մուրինո համալիրում նորակառույց դպրոցի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 զոհ, որը շինարարական ջոկատի անդամներից է: Վերջինը իր ավտոմեքենայով գտնվել է դպրոցի հարևանությամբ: Նրա ինքնությունը պարզվում է: Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Միխայիլ Մոսկվինը հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել շինանյութի չափազանց մեծ քանակի ծանրությունից, որը տեղադրվել է դպրոցի սպորտային դահլիճի կտուրին: Նշվում է նաև, որ պատճառը կարող է լինել շինարարական ընկերությանը մատակարարվող կոնստրուկցիաները: Հայտնի է, որ նորակառույց դպրոցը պետք է հանձնեին շահագործման հունիսի 1-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր