10589 դիտում
23:25 10-05-2017
Շարունակվում է անվտանգության արշավը մայրաքաղաքում. ԵՊՀ-ն պատրաստ է քաղպաշտպանական գործողությունների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսից Երևանում նախաձեռնել է անվտանգության արշավ, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ մեկ անգամ: Հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու աղետների ռիսկի նվազեցումը:
Արշավի շրջանակներում մայիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն անցկացրեց Երևանի պետական համալսարանում՝ «Հակառակորդի կողմից ռմբակոծության դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով։
Ուսումնավարժության նպատակներն էին.
• Ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս
• Կատարելագործել Երևանի պետական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնական վարժանքին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և այլք:
Տեղում անհրաժեշտ աշխատանքներ էին իրականացնում Հայկական կարմիր խաչի ընկերությունը և Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանության, Շտապբուժօգնության, «Երևանգազ» և «Վիոլա ջուր» ընկերությունների վթարային խմբերը:
«911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին Երևանի պետական համալսարանի 5-րդ ուսումնական մասնաշենքի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ ռմբակոծության հետևանքով առաջացել է հրդեհ: Ծխապատ գոտուց մի քանի ուսանողներ փորձել են ինքնուրույն դուրս գալ, սակայն արգելափակվել են լսարանում և հաստատության տանիքում:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տրվող «Օդային տագնապ» ազդանշանից հետո իրականացվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարում, իսկ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո իրականացվեց պատսպարվողների տարհանումը կիսանկուղային հարկից:
Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարներն արգելափակված ուսանողներին պարանների միջոցով իջեցրեցին անվտանգ տարածք և մոտեցրին շտապբուժօգնության աշխատակիցներին:
Ըստ սցենարի՝ հայտնաբերվել է նաև չպայթած ավիացիոն ռումբ, առկա է փլուզում, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենա՝ տուժած ուղևորով:
Տեղում ծավալված փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբը որոշում է կայացնում փրկարարական աշխատանքներում ներգրավել ինժեներասակրավորական խումբը, որն արագ և համակարգված սկսում է ռումբի վնասազերծման ու անվտանգ վայր տեղափոխման աշխատանքները:
Վարժանքի երկրորդ հատվածում փրկարարական մեխանիկական և հիդրավլիկ գործիքների օգնությամբ մեքենայից դուրս բերվեցին նաև տուժածները, որոնց տեղում հերթապահող պարամեդիկների խումբը ցուցաբերեց առաջին բուժօգնություն և մոտեցրեց շտապօգնության աշխատակիցներին:
Ուսումնական վարժանքի ավարտի մասին զեկույցից հետո ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ողջունեց մասնակիցներին և վարժանքը գնահատեց բավարար՝ շեշտելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:
Նշենք, որ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի համատեղ պատրաստման ձև է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
1268 դիտում
15:44 31-12-2022
Եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ. Արմեն Փամբուխչյան
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
985 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը