211652_close_icon
views-count2040 դիտում article-date 14:23 11-05-2017

Թրամփը դեմոկրատներին կեղծավորներ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության անդամներին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի հանդեպ իրենց փոփոխական պահվածքի համար: Այս մասին գրում է Газета-ն: Ավելի վաղ Թրամփը հեռացրել էր Կոմիին աշխատանքից, ինչն առաջացրել էր խռովության ալիք և ԱՄՆ քաղաքական շրջանակի հանդեպ քննադատություն: «Դեմոկրատներն ամիսներով բողոքում էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Կոմիից: Իսկ հիմա, երբ նա ազատվեց աշխատանքից, նրանք ձևացնում են, թե տխրել են: Սուտասան կեղծավորներ», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում:

Նմանատիպ նյութեր