211652_close_icon
views-count2475 դիտում article-date 12:23 12-05-2017

Վենեսուելայում գնաճը գրեթե 100 տոկոսի է հասել, երկրում բողոքի ցույցեր են ընթանում

Մայիս ամսին Վենեսուելայում ինֆլյացիայի մակարդակը հասել է 92.8 տոկոսի, մինչդեռ ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 16.5 տոկոս։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշված է Վենեսուելայի ազգային ասամբլեայի հրապարակած սպառողական գների ցուցանիշների մասին զեկույցում։ Խորհրդարանի՝ ֆինանսների հարցերով հանձնաժողովի անդամ Անխել Ալվարադոյի խոսքով՝ ներկա պահին ողջ Վենեսուելայում ընթացող ընդդիմության բողոքի ցույցերը տնտեսական ու սոցիալական պահանջներով են արտահայտված։ «Երկիրը, որտեղ միայն գնաճ է, առաջացրել է երիտասարդ սերնդի դժգոհությունը, ինչի պատճառով էլ նրանք, կանգնելով ապագայում աղքատության վտանգի սպառնալիքի առաջ, դուրս են եկել փողոցներ, որպեսզի վերականգնեն այն երկիրը, որը իրենց է պատկանում»,-մեջբերում է Nacional-ը Ալվարադոյի խոսքը։

Նմանատիպ նյութեր