211652_close_icon
views-count2403 դիտում article-date 11:31 12-05-2017

Նավթի գները շարունակում են բարձրանալ ԱՄՆ-ում նավթի պաշարների նվազման տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գների բարձացումը շարունակվում է՝ կապված ԱՄՆ-ում նրա պաշարների նվազման մասին տվյալների հետ, հաղորդում է Ria Novosti-ն։ Այսօր առավոտյանՄոսկվայի ժամանակով ժամը 07։59-ի դրությամբ Brent էտալոն նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.08 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.81 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.13 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.89 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր