Կալիֆորնիայի բյուջեից 1 մլն դոլար կտրամադրվի Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար
Կալիֆորնիայի նահանգային բյուջեի նախագծի վերանայման արդյունքում իշխանությունները 1 մլն դոլարի ֆինանսավորում կտրամադրեն Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար. նշում է [url=http://asbarez.com/163217/1-million-funding-restored-for-armenian-american-museum/]Asbarez[/url]-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե որոշվել էր, որ Կալիֆորնիայի իշխանությունները պետք է 1 մլն դոլար հատկացնեն Հայ-ամերիկյան թանգարանին, սակայն այս տարվա հունվարին նահանգապետ Ջերի Բրաունը կասեցրել էր որոշումը: Սակայն սենատոր Էնթոնի Պորտանտինոյի գործադրած ջանքերի շնորհիվ, նահանգապետի գրասենյակը, ֆինանսների վարչությունն ու սենատի բյուջեի գծով աշխատակազմը համոզվել են ֆինանսավորման վերականգնման անհրաժեշտության հարցում: