211652_close_icon
views-count7424 դիտում article-date 22:21 12-05-2017

Հայաստանի և Չինաստանի միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Մայիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դեսպան Թիան Ըրլունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Չինաստանի կողմից Հայաստանին շուրջ 14,5 մլն ԱՄՆ դոլարի անհատույց տրամադրում՝ շտապ օգնության 200 մեքենաներ ձեռք բերելու նպատակով:

Նմանատիպ նյութեր