211652_close_icon
views-count3768 դիտում article-date 16:07 13-05-2017

Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ: «Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, և շատ կարևոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը: Ա. Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել է հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին: Հանդիպման ընթացքում հանրապետության վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր