133999 դիտում
11:19 14-05-2017
Երևանի ճանապարհային ոստիկանները իրականացրել են «Խառը կանաչի» օպերացիա. «ոսկե երիտասարդները» դառել էին խոնարհ հարս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 13-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ВАЗ 2121 մակնիշի 81 ՏX 008 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 73 VO 700 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ նշված ավտոմեքենաների վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկութան կանոնները, 100 կմ/ժ արագությամբ Երևանի կենտրոնում «զվռնում էին», որոշ հատվածներում էլ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենաները վարում հետիոտնի համար նախատեսված մայթերով:
Սակայն վարորդների շումախերությունը երկար չտևեց և Իսակովի պողոտայում Երևանի ՃՈ աշխատացիները կասեցրեցին գիշերային չղջիկների «զվռնումը«» և ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ն վարել է Փարաքար գյուղի Ազնավուրի փողոցի բնակիչ, 21-ամյա Էդգար Օհայնանը, ով սովոում է Հյուսիսային համալսարանում, Niva-ի մեջ «ածան հավերի» նման նստած են եղել Երևան քաղաքի Ա-3 թաղամասի Օհանովի 46/1 շենքի բնակիչ, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող, 21-ամյա Արեգ Պետրոսյանը, նրա եղբայրը՝ նույն համալսարանի ուսանող, 21-ամյա Վահագն Պետրոսյանը (երկվորյակ եղբայրներ են), Երևան քաղաքի Օհանովի 54 շենքի բնակիչ, «Դերժավա» ՍՊԸ-ում որպես առաքիչ աշխատող, 22-ամյա Էդգար Մանուկյանը, Երևան քաղաքի Տիչինա 1-ին նրբանցքի բնակիչ, Երևանի Ագրարային համալսարանի ուսանող, 21-ամյա Վան Ադամյանը:
Իսկ 06-ը վարել է Երևան քաղաքի Մխիթար Գոշ փողոցի բնակիչ, Երևանի ֆիզկուլտինստիտուտի ուսանող, 21-ամյա Ենոք Մկրտումյանը: Նրա ավտոմեքենայում նորից «ածան հավերի նման» նստած են եղել Երևան քաղաքի Օհանովի 52 շենքի բնակիչ, 22-ամյա Արթուր Գրիգորյանը, Երևան քաղաքի Սվաճյան 12 շենքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Ամարիկյանը և Երևան քաղաքի Անդրանիկի 49 շենքի բնակիչ, 22-ամյա Կարեն Հունանյանը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ ճանապարհային ոստիկանները ստուգում էին նրանց, առյուծ կտրած գիշերային չղջիկները դառել էին խոնարհ հարս, գլխիկոր ենթարկվում էին ճանապարհային ոստիկաններին, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի ծառայողների հրահանգներին:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վայ վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և քաջ գիտակցեն, որ ցանկացած վարորդ՝ անկախ զբաղեցրած դիքից ու պաշտոնից ՝ երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ իրենց երկաթյա «տաշտերը» տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+