211652_close_icon
views-count41618 դիտում article-date 09:29 15-05-2017

Խիստ արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Նոր Խարբերդ գյուղում միայնակ ապրող 74-ամյա տատիկի տան նկուղները և հարակից տարածքը լցված են ջրով, որի մակարդակը գնալով բարձրանում է և էլ ավելի վտանգավոր դառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 շաբաթ է, խիստ արտակարգ իրավիճակ է տիրում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Ամառանոցների 2-րդ փողոցի 24 տան հարակից տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 7-ից տան նկուղները և հարակից այգին լցվում են ջրով, որի մակարդակի բարձրանալուն զուգահեռ մեծանում են նաև վտանգները: Եթե ջրի մակարդակը շարունակի բարձրանալ, վտանգ կա, որ կարող է մինչև իսկ տունը փլվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տանտիրուհին՝ 74-ամյա Անգին Մարտիրոսյանը, ասաց, որ վարար անձրևից հետո ոռոգման ջրերը և առուն լցվել և ստեղծել են այս խիստ արտակարգ իրավիճակը: Նաև ասաց, որ նման դեպք տարիներ առաջ էլի է եղել, սակայն խնդիրը լուծվել է. մեքենայով ջուրը հանվել է: Խնդրի մասին հաղորդվել է գրեթե բոլոր պատկան մարմիններին, սակայն՝ ապարդյուն: Միայնակ բնակվող տատիկն օգնություն է խնդրում, քանի որ խնդիրն իսկապես հրատապ լուծում է պահանջում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր