8662 դիտում
21:50 15-05-2017
Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը
Հանգստյան օրերին Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները: 3-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Չինաստանը ներկայացնող Դին Լիժենը, ով 3 հնարավորից իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր: Սալեմ Սալեհը, Շահրիյար Մամեդյարովը և Պյոտր Սվիդլերը առաջատարից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
10 շախմատիստ՝ Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Թեյմուր Ռաջաբովը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 1.5-ական միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները, 1-ական միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան և Մայքլ Ադամսը ընթանում են 15-17-րդ հորիզոնականներում, իսկ Էռսեստո Ինարկիևը կես միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6822 դիտում
16:08 20-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
6095 դիտում
13:55 21-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
6873 դիտում
16:24 24-11-2017
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լևոն Արոնյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը
Այս բաժնից
2233 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2887 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2413 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում