211652_close_icon
views-count8468 դիտում article-date 09:02 17-05-2017

Էրդողանի մարդիկ Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ, հույն և ասորի ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի դեմ բողոքի ակցիայի հայ, հույն, քուրդ և ասորի մասնակիցները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ դաժան ծեծի են ենթարկվել Էրդողանի կողմնակիցների կողմից։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը, որն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղի ունեցածի տեսագրություններ է տեղադրել։ Էրդողանի կողմնակիցները հաշվի չեն առել նույնիսկ ոստիկանության ծառայողների ներկայությունը և հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր հավաքվել էին, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Էրդողանի այցելության ու Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Տեսանյութերում երևում է նաև, որ էրդողանականները ֆիզիկապես լավ պատրաստություն են անցել. ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ինչպես ուղիղ հեռարձակմամբ հայտնել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հարութ Սասունյանը, ծեծի ենթարկվածներից շատերը հոսպիտալացվել են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր