211652_close_icon
views-count3000 դիտում article-date 19:03 17-05-2017

Ազգային ժողովի նախագահ հնարավոր է նշանակվի Արա Բաբլոյանը. Շարմազանով

Ազգային ժողովի նախագահ հնարավոր է նշանակվի Արա Բաբլոյանը: Այսօր՝ մայիսի 17-ին, Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու ԱԺ նախագահը: Շարմազանովը չբացառեց նաև, որ խորհրդարանի փոխխոսնակը կլինի արդարադատության արդեն նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Երևանում շուտով կմեկնարկի ՀՀԿ Խորհրդի նիստը: Ենթադրվում է, որ նիստի ընթացքում որոշում կկայացվի նորընտիր Ազգային ժողովում պատգամավորական մանդատ ստացածներից Հանրապետական ԱԺ նախագահի և փոխնախագահի թեկնածուների անունների հարցով:

Նմանատիպ նյութեր