211652_close_icon
views-count2523 դիտում article-date 11:57 18-05-2017

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահի դաշնակիցների նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ստորին պալատը ընդունել է օրինագիծ, որը Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում կպարտադրի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների նկատմամբ, հաղորդում է The Hill-ը։ «Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է մնան անպատասխան։ Այդ նոր պատժամիջոցների միջոցով մենք կշարունակենք ձգել սիրիական ռեժիմի ամրանները, այդ թվում՝ նրա դաշնակիցներ Իրանի ու Ռուսաստանի»,-ասել է պալատի խոսնակ Փոլ Ռայանը։ Նոր սահմանափակումները վերաբերում են օտարերկրացիներին, որոնց Սիրիայի հետ ֆինանսական հարաբերություններ են կապում։ Նրանց չի տրվի ԱՄՆ-ի մուտքի վիզա, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց ողջ սեփականությունը կսառեցվի։ Օրինագիծը կուղարկվի Սենատ և հաստատվելու դեպքում՝ նախագահին՝ վավերացնելու։

Նմանատիպ նյութեր