211652_close_icon
views-count3372 դիտում article-date 11:02 20-05-2017

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման և «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերը։ Քննարկվել են նախագծերի հետ կապված գործնական հարցեր, կատարման ժամկետներին ու որակին առնչվող մանրամասներ։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր նախագծերի շուրջ բազմակողմանի քննարկումների։ Նա հույս է հայտնել, որ ապագայում, նաև ԱԶԲ-ի խորհրդատվությամբ, հնարավոր կլինի պատվիրատու-պայմանագրի կատարող հարաբերությունները հասցնել ավելի բարձր իրավական մակարդակի։ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն էլ իր հերթին աջակցություն է հայտնել ընթացիկ նախագծերի իրականացման և վերահսկման գործում: Նա հույս է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական։

Նմանատիպ նյութեր