211652_close_icon
views-count5260 դիտում article-date 12:36 20-05-2017

Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցն է կատարել. նա ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցելությունն է կատարել որպես նախագահ. նա ժամանել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է Associated Press-ը։ Այցի նպատակը, ըստ գործակալության, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելն է, իսկ ընտրելով առավելապես մուսուլմաններով բնակեցված երկիր՝ նա ցանկանում է ցույց տալ տարածաշրջանին իր հարգանքը։ Սաուդյան Արաբիայից ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Իսրայել, հետո՝ Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այնուհետև՝ Սիցիլիայում անցկացվելիք «մեծ ութնյակի» հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր