6517 դիտում
16:12 20-05-2017
Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրենը մտադիր է փոփոխություններ իրականացնել
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին [url=https://www.armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը:
«Մինչև հիմա մեզ մոտ չկային պաշտոնապես ձևավորված բաժիններ: Յուրաքանչյուր փոքրիկ խումբ կամ առանձին գիտնական աշխատում էր այն ծրագրով, որով հարմար էր գտնում: Դա արդյունավետ չէր այնքան»,- ասաց Արեգ Միքայելյանը: արդեն իսկ հայտարարվել է գիտահետազոտական բաժինների վարիչների մրցույթ:
Արեգ Միքայելյանը կարծում է, որ պետք է զարգացնել և ավելի շատ առաջընթաց ապահովել: Նա նկատեց, որ հիմա աշխարհում գիտությունը մեծ քայլերով առաջ է գնում, հետևաբար պետք է հետ չմնալ:
«Պետք է ունենանք զարգացման հեռակա տեսլական, այսինքն` մի քանի տասնյակ տարիների համար: Դա միջազգային մոտեցում է: Բյուրականի աստղադիտարանը պետք է դրան համընթաց գնա: Զարգացման տեսանկյունից այսօր երկու հակասական մոտեցման առաջ ենք կանգնել: Մեկն ավանդական ուղղություններն են, որոնք ուզում ենք պահպանել, զարգացնել, երկրորդը ժամանակից ուղղություններին հետևելն ու հետազոտություններ կատարելն է: Իմ մոտեցումը հետևյալն է, ոչ թե պետք է կտրուկ որոշում կայացնել, թե որ ուղղությունը պահել, այլ թույլ տալ, որ զարգանա ցանկացած նախագիծ, որը կկարողանա ապացուցել իր գոյության իրավունքը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
15:47 12-10-2021
Բյուրականի աստղադիտարանի 3 գիտահետազոտական խումբ արժանացել է Գիտության կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհների
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին