Մոուրինյոն պատրաստ է Դե Խեային 85 մլն եվրոյով վաճառել «Ռեալին»
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանացուն պատրաստ է «Ռեալին» վաճառել 85 մլն եվրոյով:
Եթե Դե Խեայի տրասնֆերը կայանա, ապա Մոուրինոն մտադիր է ձեռք բերել «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնին: Պորտուգալացիները 23-ամյա բրազիլացու 50% իրավունքների համար պահանջում են 30 մլն եվրո:
Դարպասապահի իրավունքների ևս 50%-ը պատկանում է «Ռիու Ավե» ակումբին, որը հրաժարվել է այդ իրավունքները «Բենֆիկային» վաճառել 5 մլն եվրոյի դիմաց: