211652_close_icon
views-count2544 դիտում article-date 11:57 22-05-2017

Շվեյցարիան հրաժարվում է ատոմակայաններից և օգտվելու է վերականգնվող էներգիայի աղբյուրներից

Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքերով՝ հավանության է արժանացել կառավարության ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է անցում ատոմային էներգետիկ համակարգից վերականգնվող էներգիան։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ ԱԷԿ-ներից հրաժարվելու օգտին քվեարկել է ընտրողների 58 տոկոսը։ Հենց որ լրանա բոլոր 5 ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը, երկիրն անցում կկատարի վերականգնվող էներգետիկ համակարգին։ Ներկա պահին ատոմային էլեկտրոկայաններն ապահովում են երկրի սպառողների մոտ 30 տոկոսը։ Դեռևս հստակ ժամկետ չկա, թե երբ կփակվեն դրանք, սակայն փակվելուց հետո բնակչությունը կօգտվի արևից, քամուց և ջրից ստացված էներգիայից։ Ծրագիրն առաջ է քաշել Ազգային կուսակցությունը։

Նմանատիպ նյութեր