2984 դիտում
15:12 22-05-2017
Հաղպատավանքում գոհաբանական աղոթք հնչեցվեց՝ նվիրված գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության 20-ամյակին
Այս տարի լրացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի առաջնորդության 20-ամյակը:
Ինչպես հայտնում են Գուգարաց թեմի մամլո դիվանից, թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անխոնջ ջանքերով ու եռանդով արդեն 20 տարի է Գուգարաց թեմը իր հոգևոր դասի, մարզային ու համայնքային կառույցների, կրթական ու մշակութային կենտրոնների, եկեղեցասեր բարերարների, երիտասարդաց միությունների հետ համագործակցաբար ազգանվեր և աստվածահաճո գործունեություն է ծավալում Հայ Եկեղեցու անդաստանում` ի պանծացում առաքելահիմն մեր սուրբ Եկեղեցու:
Այս առթիվ հանդիսապետությամբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` թեմի հոգևոր հայրերը Հաղպատավանքում գոհաբանական աղոթք բարձրացրեցին Գուգարաց թեմի շենացման և առաջնորդի կենաց արևշատության համար` ի փառս Հայ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ հավատացյալների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
19:10 13-09-2018
Նախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
2575 դիտում
16:53 24-11-2020
Կատարվեց Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր