35955 դիտում
21:43 22-05-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 29-ամյա վարորդը Mercedes-ով մինչ կհայտնվեր ձորում՝ բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Ղազարյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 CV 060 համարանիշի ավտմեքենայով Սարավան գյուղի վարչական տարածքում բախվել է խոշոր եղջերավոր անասունին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասունը ( հորթ) տեղում սատկել է, իսկ վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ սահել ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գորիսի բնակիչ, 60-ամյա Սամվել Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվոլ ձորից և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն:
Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյաը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառյության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը:
Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+