1562 դիտում
16:49 23-05-2017
Սկսվել է ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ մայիսի 23-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում կնքվել և բնակիչներին է հանձնվել հանրակացարանային տարածքների նվիրատվության պայմանագրերի հերթական խումբը:
ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 341-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերի բնակելի տարածքները նվիրատվությամբ հանձնվել են դրանք զբաղեցրած ՀՀ քաղաքացիներին:
Խոսքը 17 ընտանիքի 45 բնակիչների մասին է, որոնք հարյուրավոր այլ քաղաքացիների պես տարիներ շարունակ ապրում են հանրակացարաններում, սակայն ինչ-ինչ պատճառներով զբաղեցրած տարածքների սեփականաշնորհման գործընթաց չէին նախաձեռնել: Վարչության մասնագետները բազմիցս այցելել են նրանց, պարզաբանել դյուրացված կարգն ու աջակցել անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և նվիրատվության գործընթացը սեղմ ժամկետում իրականացնելու հարցում, ինչպես նաև ուսումնասիրություն և վերջնական գույքագրում կատարել, ինչի արդյունքում մի քանի տասնյակ սենյակների բնակիչներ ևս սեփականաշնորհման կամ նվիրատվության գործընթաց են նախաձեռնել:
Կնքված պայմանագրերն այսօր բնակիչներին է հանձնել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, հորդորել համարձակ իրացնել սեփականության իրենց իրավունքը, փոխանցել նաև գործընթաց չսկսած մյուս քաղաքացիներին, որպեսզի դիմեն և արագացված ընթացակարգով սեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
<<Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության խնդիրները Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթություններից են և դրանք հիմնովին կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր ենք իրականացրել, իսկ 2017թ. նախատեսել ենք տարիներով ձգձգված խնդիրը հիմնովին լուծել: Մենք ինքներս ենք գնում քաղաքացիների մոտ, հատկապես որ անապահով են, ընդառաջում ենք նրանց, աջակցում հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի նրանց առօրյային դրական ազդակ ու որոշակի առաջընթաց հաղորդենք: Այս նպատակով առաջիկայում պատրաստվում ենք ևս մեկ նախաձեռնությամբ դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի առկա որոշ խոչընդոտներ ևս վերացվեն իրավական ճանապարհով>>. ասել է կառույցի ղեկավարը:
• Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնված մարզերում և մայրաքաղաքում գտնվող 20 հանրակացարան, որոնցից արդեն իսկ 1071 սենյակ սեփականաշնորհման և նվիրատվության ճանապարհով բնակիչների սեփականությունն է դարձել: Մնացել է 387 սենյակ, որոնք զբաղեցված են 363 ընտանիքի կողմից: Հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացը շարունակվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
12:45 06-02-2017
ՊԳԿՎ-ն դիտարկում է պետական կառավարման 32 մարմնի ենթակայության 210 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»